ՊՍԺ-ն 190 միլիոն եվրո կառաջարկի Նեյմարի համար
Sportnews.am-ը գրում է.
ՊՍԺ-ն պատրաստ է 190 միլիոն եվրո վճարել «Բարսելոնայի» 23-ամյա հարձակվող Նեյմարին ձեռք բերելու համար, գրում էmundodeportivo.com-ը:
Ֆրանսիական ակումբը Բրազիլիայի հավաքականի ավագին մտադիր է ձեռք բերել հաջորդ ամռանը: Այդ կերպ ՊՍԺ-ն կփորձի փոխարինող գտնել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
Ավարտված մրցաշրջանում Նեյմարը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 51 խաղ՝ դառնալով 39 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ: Եթե այդ տրանսֆերը կայանա, այն ամենաթանկը կլինի ֆուտբոլի պատմության մեջ: