Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կմրցի «Արսենալ»-ի հետ
SportԲասկետբոլի Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հունիսի 30-ին Տուլայում ընկերական հանդիպում կանցկացնի Արսենալ-Տուլա թիմի հետ: Ընտրանին նախապատրաստվում է հուլիսի 9-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Այս մա սին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որն այս տարի կայանալու է հուլիսի 9-19-ը Հունգարիայում, որտեղ Հայաստանի տղամարդկանց երիտասարդական հավաքականը հանդես է գալու B դիվիզիոնում: Հավաքականի կազմում հանդես են գալու Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների թիմերում հանդես եկող խոստումնալից երիտասարդ բասկետբոլիստներ: