Պույոլ. Մեսին մեկ գլուխ բարձր է բոլորից, ում ես տեսել եմ
Sport«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Կարլես Պույոլը խոստովանել է, որ կատալոնական ակումբի մարզումներին նրան չի հաջողվել կանգնեցնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:
«Երբ խաղում էի Մեսիի դեմ, ինքս ինձ հարցնում էի, թե կկարողանամ կանգնեցնել նրան: Գվարդիոլան զգուշացրել էր ինձ, որպեսզի վնասվածք չհասցնեմ Մեսիին: Ես պատասխանում էի, որ եթե մարզիչը չի ցանկանում, որ ինչ-որ բան տեղի ունենա, ապա պետք է կանգնեցնի մարզումը: Ես ամեն բան փորձում էի, սակայն Լեոն ամեն անգամ շրջանցում էր ինձ արագության վրա: Մեսին մեկ գլուխ բարձր է բոլորից, ում ես տեսել եմ: Նա այլ մոլորակից է: Այժմ Մեսին ավելի լավն է, քան 4 տարի առաջ: Հիմա նա ավելի լավ է կարդում խաղը: Նրան հնարավոր չէ կանգնեցնել»,- Պույոլի խոսքը մեջբերում է La Vanguardia-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախկին ավագը կատալոնական ակումբում է անցկացրել ամբողջ կարիերան, որն ավարտել է 2014-ին: