NASA-ն Falcon 9-ի աղետից հետո հրաժարվել Է ռուսական «Պրոգրեսի» միջոցով բեռները ՄՏԿ փոխադրելուց
International newsNASA-ն չի պլանավորում ռուսական «Պրոգրես» տիեզերանավն օգտագործել Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) անձնակազմի համար բեռը տեղ հասցնելու համար: Այս մասին հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով NASA-ում ՄՏԿ-ի ծրագրի ղեկավար Մայք Սաֆրեդինիին:
NASA-ի կառավարիչ Չառլզ Բոլդենն ընդգծել Է, որ տիեզերակայանի անձնակազմը որեւԷ բանի պակաս չունի, բավականաչափ պաշարներ ունի եւ չի տուժի տեղի ունեցած վթարից, հաղորդել Է Associated Press-ը: Այնուամենայնիվ, նա «հարված» Է համարել Falcon 9-ի պայթյունը: Ելույթ ունենալով NASA-ի մամուլի ասուլիսում՝ նա ճշտել Է, որ տիեզերանավում եղել են սկաֆանդրներ եւ կցման հանգույց օդաչուավոր տիեզերանավերի համար:
Ամերիկյան Falcon 9 հրթիռը՝ SpaceX ընկերության Dragon բեռնատարի հետ, որը դեպի Միջազգային տիեզերակայան Էր մեկնել հունիսի 28-ին, պայթել Է վերթիռից երեք րոպե անց:
SpaceX-ն այն երկու մասնավոր ընկերություններից մեկն Է, որոնց վարձել Է NASA-ն 2017 թվականին ամերիկացի աստղանավորդներին ՄՏԿ հասցնելու համար: Մյուս այդ ընկերությունը Boeing-ն Է: