Սարգիս Հովսեփյանը «Ֆոլգորե»-ի հետ խաղում «Փյունիկ»-ի հաղթաթուղթը համարում է արագությունը
SportՖուտբոլի Հայաստանի չեմպիոն, Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը լիահույս է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ֆոլգորե»-ի հետ խաղից առաջ: «Լրջությամբ ենք պատրաստվում խաղին, հասկանում ենք, որ եթե «Ֆոլգորեին» չանցնենք, ցույց կտանք, որ պատրաստ չենք այս կարգի մրցաշարերում խաղալու: Պատրաստ ենք եւ վաղը խաղալու ենք միայն հաղթանակի համար: Կցանկանայի, որ տղաներն այնպես խաղան, որ լուծենք հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովսեփյանը: Վերջինիս խոսքով` թիմն արդեն ուսումնասիրել է մրցակցին և իր համար ունի առանձնացրած ֆուտբոլիստների: «Հակառակորդ թիմի ուժեղ կողմն այն է, որ նրանք ունեն բարձր որակ: Եվ եթե նրանց հնարավորություն տրվի, կարող են օգտագործել դա: Ես համոզված եմ, որ նրանք արագությամբ մեզ կզիջեն»,-ասաց նա:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյան մարզադաշտում կհյուրընկալի «Ֆոլգորե»-ին: Խաղը կկայանա հունիսի 30-ին, այն կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: