Պակիստանում անսովոր շոգի զոհերի թիվը գերազանցել Է 1,3 հազարը
International newsՊակիստանի հարավի Սինդի նահանգում հաստատված անսովոր շոգ եղանակի զոհերի թիվն աճել Է մինչեւ 1306: Այդ մասին հաղորդել Է պակիստանյան DAWN թերթը՝ վկայակոչելով հիվանդանոցների ներկայացուցիչներին: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ տարածաշրջանում շոգի պատճառով մահացել Է 1116 մարդ:
Հրատարակությունը նշում Է, որ մահերի մեծ մասը՝ 1214, բաժին Է ընկնում Կարաչի քաղաքին:
Տեղի պաշտոնյաները մարդկանց մահվան համար մեղադրում են Էներգաընկերությանը:
«Էլեկտրականության անջատումը քաղաքում ամեն ինչ փչացրել Է, եւ այս ամենը տեղի Է ունենում K-Electric-ի եւ համերկրային կառավարության ապաշնորհ ղեկավարման պատճառով»,- մեջբերում Է հրատարակությունը նահանգի տեղեկատվության նախարար Սինդ Շարջիլ Մեմոնի խոսքը:
Երեխաների առողջության ազգային ինստիտուտի բժիշկները նշում են, որ երեխաներն ավելի հեշտությամբ են տանում շոգն ու ջերմահարվածները, քանի որ Ռամադանի ժամանակ չեն պահպանում պահքը եւ ջուր են խմում: Կարաչիի հիվանդանոցների ներկայացուցիչները պնդում են, որ մահացածների մեծ մասը ցածր մակարդակի եկամտով խմբերի ներկայացուցիչներ են, անօթեւաններ եւ աղքատներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: