Yerevan, 01.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Օրենքը լայն պաշտպանություն է նախատեսում խաղաղ բնույթի հավաքների համար. օմբուդսմեն

Society

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հաշվի առնելով վերջին շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների շուրջ ստեղծված իրավիճակը` օմբուդսմենը հույս է հայտնել, որ խնդիրները կկարգավորվեն փոխըմբռնման մթնոլորտում եւ իրավունքի շրջանակներում: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Անդրեասյանը հակադիր բոլոր կողմերին հանդուրժողականության եւ օրինապահության կոչ է արել, ինչպես նաեւ ներկայացնում տվյալ իրավիճակի վերաբերյալ միջազգային իրավունքի եւ ներպետական օրենսդրության ամփոփ հիշեցումը:

«Հայտնի է, որ հավաքների ազատության իրավունքը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկն է: Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, որի ապահովմանն է ուղղված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը: Օրենքն, իր հերթին, լայն պաշտպանություն է նախատեսում խաղաղ բնույթ ունեցող հավաքների համար՝ ամրագրելով, որ իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ անցկացվող հավաքն անգամ ենթակա է պաշտպանության, եթե ունի խաղաղ բնույթ»,- ասվում է հաղորդագրությունում:

Օմբուդսմենը նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հավաքների ազատության իրավունքի վերաբերյալ գործերով կայացված իր վճիռներով մշտապես արձանագրել է, որ ցանկացած մեծամասշտաբ հավաք հասարակական վայրում ախուսափելիորեն անհարմարություն է պատճառում բնակչությանը: Թեև ցույցը հասարակական վայրում կարող  է առաջացնել առօրյա կյանքի որոշակի խաթարում, այդ թվում՝ երթևեկության խաթարում, սակայն, շատ կարևոր է, որպեսզի պետական մարմինները ցուցաբերեն որոշակի աստիճանի հանդուրժողականություն խաղաղ հավաքների նկատմամբ , որպեսզի չիմաստազրկվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված հավաքների ազատության իրավունքը (Galstyan,  § 116-117, Bukta and Others, § 37): Ընդ որում, հանդուրժողականության պահանջվող աստիճանը չի կարող որոշվել վերացական եղանակով: Դատարանը պետք է գնահատի կոնկրետ գործի հանգամանքները և հատկապես, առօրյա կյանքի խաթարման աստիճանը ( Primov and Others v. Russia):   

Ընդհանրապես, այն հարցը, թե որ պահից հավաքն այլևս չի կարող համարվել ժամանակավոր բնույթ ունեցող, պետք է որոշվի յուրաքանչյուր դեպքի անհատական հանգամանքներից ելնելով: Հավաքների ազատության իրավունքի ապահովման առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված անկյունաքարային մոտեցումը դրսևորվում է ցուցարարների համար` իրենց տեսակետները արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման մեջ: Եթե հավաքը մեծ անհարմարություն չի պատճառում այլ անձանց, ապա իշխանությունները պետք է համապատասխանաբար` հավաքի ժամանակավոր լինելու պայմանը գնահատելիս առաջադրեն առավել մեղմ պահանջներ:

«Պպետությունը կարող է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավաչափ սահմանափակումներ կիրառել հավաքների ազատության իրավունքի իրականացման նկատմամբ: Հասարակական վայրերում հավաքների ազատության իրավունքի սահմանափակումները կարող են ծառայել այլ անձանց իրավունքների պաշտպանությանը՝ անկարգությունները կանխելու և երթևեկության կանոնակարգված ընթացքը ապահովելու նպատակով (Éva Molnár v. Hungary)»,- միաժամանակ հավելում է Մարդու իրավունքների պաշտպանը:

Ինչ վերաբերում է փողոցների արգելափակմանը՝ որպես բողոքի մարտավարություն, դա կարող է որոշակի հանգամանքների պարագայում սահմանափակվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան (Lucas v. UK):  Cisse v. France գործով, Փարիզում երկու ամիս շարունակ եկեղեցում գտնվող 200 ապօրինի ներգաղթած անձանց դուրսբերումը եկեղեցուց ճանաչվել է որպես միջամտություն դիմողի հավաքների ազատության իրավունքին (թեև արդարացվել է հանրային առողջության սկզբունքի հիման վրա):

Çiloğlu and Others v. Turkey գործով կայացված վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շեշտել է, որ միջնակարգ դպրոցի մոտ ամենշաբաթյա (յուրաքանչյուր շաբաթ, շաբաթ օրերին առավոտյան երեք տարուց ավելի ժամանակահատվածում) անօրինական գործադուլները, որոնցում ներգրավված էին մոտ 60 անձ, վերածվել էին գրեթե մշտական բնույթ ունեցող իրադարձության, ինչը խոչընդոտում էր տրանսպորտի երթևեկությունը, խախտում էր հասարակական կարգը և անդորրը: Նախորդող ցույցերի տևողությունն ու քանակը հաշվի առնելով՝ ցույցի ցրումը չէր դիտարկվել որպես Մարդու իրավունքների եվ րոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում: 

Éva Molnár v. Hungary գործով կայացված վճռով կոնկրետ գործի հանգամանքները հաշվի առնելով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ Ոստիկանությունը ցուցաբերել է անհրաժեշտ հանդուրժողականություն, թեեւ ցույցի անցկացման վերաբերյալ նախապես տեղեկացված չի եղել: Դատարանի գնահատմամբ, սակայն, ցույցն անխուսափելիորեն խաթարել էր տրանսպորտի երթևեկությունը և հասարակական կարգի որոշակի խանգարման հանգեցրել:

Հաշվի առնելով բոլոր վերոգրյալ սկզբունքները և չափորոշիչները, հավաքների ազատության հիմնարար իրավունքի ապահովման կարևորությունը, ինչպես նաև Ոստիկանության կողմից կամայականության արգելքի, համաչափության և վարչարարության այլ սկզբունքների պահպանման կարևորությունը՝ կոչ եմ անում ՀՀ Ոստիկանությանը ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն,  հավաքի  առնչությամբ յուրաքանչյուր գործողություն հիմնավորել հետևողական և իրավաչափ փաստարկներով՝ միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ ապահովելով միատեսակ մոտեցում, հայեցողական լիազորություն իրականացնելիս առաջին հերթին առաջնորդվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ:

«Ուզում եմ նշել, որ ցուցարարներ կողմից «Սանիտեկ» ընկերության սեփականությունը հանդիսացող աղբամանների տեղափոխումը, ապօրինի տիրապետումը կամ վնասումը կարող է առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Նման գործողություններով ցուցարարները խափանում են ընկերության բնականոն գործունեությունը, քանի որ ընկերությունը պատասխանատվություն է կրում աղբահանության գործընթացի հետ կապված իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, ինչն էլ իր հերթին կարող է առիթ դառնալ Ոստիկանության կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,- նկատել է իրավաբանը:

Հունիսի 23-ի միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել: Մեր հրատապ գրությանն ի պատասխան՝ Ոստիկանությունից խնդրել են հարցադրումներին պատասխանել մինչեւ հուլիսի 5-ը՝ պայմանավորված հանգամանքների լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությամբ: Հունիսի 23-ի դեպքերի վերաբերյալ մեր որոշումը կկայացվի Ոստիկանության պաշտոնական պատասխանից հետո հնարավորինս սեղմ ժամկետում:

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments