Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանական կողմը մերժել է միջնորդների բոլոր առաջարկները. Էդվարդ Նալբանդյան

Politics

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 29-ին Մինսկում մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղար Ալեն դե Ռոյը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ելույթ ունենալով հանդիպմանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բելառուս գործընկերոջը՝ այս ոչ պաշտոնական նախարարական երկխոսությունը հյուրընկալելու համար: Սա լավ հնարավորություն է՝ Եվրոպական միության հետ քննարկելու մեր երկկողմ օրակարգը, ինչպես նաև՝ Ռիգայի գագաթաժողովից հետո անդրադա ռնալու Արևելյան գործընկերության հեռանկարներին:

Քանի որ Ռիգայից հետո սա մեր առաջին հանդիպումն է, ցանկանում եմ նշել, որ մեր կարծիքով Գագաթաժողովը հաջողություն ունեցավ և մեկ քայլ առաջ կատարեց՝ գործնական համագործակցության ուղղությունները նախանշելու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորումը և արդյունավետ կառավարումը, շարժունակությունը, շուկայական հնարավորությունները և փոխկապակցվածությունը: Հայաստանը Եվրոպական միության հետ ունի համապարփակ գործընկերություն, և մենք կարևորում ենք քաղաքական երկխոսության ակտիվացումը և առևտրի ու տնտեսական համագործակցության խորացումը:

Ներկայումս մենք Եվրոպական հանձնաժողովի հետ աշխատում ենք մի շարք բնագավառներում արդյունավետ ոլորտային համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ՝ կրթություն, գիտություն, հետազոտություն և նորարարություն, ինչպես նաև՝ մարդկային շփումների խթանում և առևտրի դյուրացման համար բարենպաստ պայմանների ս տեղծում: Մենք ակնկալում ենք համաձայնագրեր ստորագրել ԵՄ այնպիսի նախաձեռնություններին մասնակցելու համար, ինչպիսիք են՝ «Հորիզոն 2020»-ը, ինչպես նաև՝ «Ձեռնարկությունների և Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության» ծրագիրը (COSME): Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը: Հարգելի՛ գործընկերներ, մեր ապագա պայմանագրային հարաբերությունները սահմանելու նպատակով՝ մեր ԵՄ գործընկերների հետ մենք աշխատել ենք մեր նախկին բանակցությունների բովանդակությունը արտացոլող նոր իրավական հիմքի շրջանակը ձևավորելու ուղղությամբ՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ միջազգային ինտեգրացիոն ձևաչափերում:

Մարտի կեսերին ՀՀ և ԵՄ բանակցային թիմերն ավարտեցին ապագա իրավական հենքի շրջանակի շուրջ խորհրդակցությունները, և մենք ակնկալում ենք, որ ԵՄ անդամ պետությունները շուտով կհաստատեն մանդատը, որպեսզի մենք կարողանանք սահուն կերպով սկսել բանակցությունները: ԵՄ-Հայաստան ինստիտուցիոնալ ձևաչափերի կանոնավոր հանդիպումներին զուգահեռ՝ Հայաստանը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը Արևելյան գործընկերության բազմակողմ հարթակներում և տասից ավելի աշխատանքային խմբերում։ Մենք այն դիտարկում ենք լավագույն փորձը կիսելու և լայն համագործակցությանը նպաստ ելու կարևոր ու օգտակար հարթակ և ողջունում բոլոր նախաձեռնությունները, որոնք ամրապնդում են ընդգրկուն համագործակցությունն ու ուղղված են բազմաթիվ շահագրգիռ կողմերի ներգրավվածության շնորհիվ տարբեր մասնակիցների միջև իրական գործընկերություն կառուցելուն:

Մուտքի արտոնագրերի ազատականացումը ընդհանուր նպատակ է և պետք է ըստ պատշաճի ընդգծված լինի նորացված Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ: Մենք ամուր հիմք ունենք մեր համագործակցության հաջորդ փուլի՝ շարժունակության և մարդկային շփումների խթանման մեկնարկը տալու համար: «Շարժունակության գործընկերությունը» 2011թ.-ից ընթացքի մեջ է, և դրա հովանու ներքո մի շարք ծրագրեր են իրականացվել։ Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը ուժի մեջ են մտել 2014թ. հունվարից` Հայաստանի քաղաքացիների համար ապահովելով մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցված և հետընդունման կանոնակարգված գործընթացներ: 2013թ. հունվարից սկսած՝ Հայաստանի կառավարությունը վերացրել է մուտքի արտոնագրի պահանջը ԵՄ քաղաքացիների համար։

Այս ապրիլին Բրյուսելում հաջողությամբ անցկացվեցին Հայաստան-ԵՄ արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի հարցերով համատեղ կոմիտեների հանդիպումները: Մենք ակնկալում ենք, որ մուտքի արտոնագրերի ազատականացման համար երկխոսությունը հնարավորինս շուտ կսկսվի, որն, անկասկած, դրական ազդեցություն կունենա շատ հարակից ոլորտներում ազգային բարեփոխումները խթանելու գործում: Հետևաբար, մենք հուսով ենք, որ Հանձնաժողովը և անդամ երկրներն անվերապահոր են կսատարեն Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի վերաբերյալ երխոսության մեկնարկը:

Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանը քաջ գիտակցում է տարբեր ձևաչափերում ընդգրկուն համագործակցության կարևորությունը։ Մենք սատարում ենք այն տեսակետը, որ հնարավոր է առավել հեռատես մոտեցման շնորհիվ լավագույնս օգտագործել տարբեր ինտեգրացիոն շրջանակները: Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցության պահից, նույնիսկ դրանից առաջ, մենք կողմնակից ենք եղել պրագմատիկ և ռացիոնալ գործելաոճի, որը թույլ է տալիս օգտվել տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի կողմից տրամադրվող հնարավորություններից՝ խուսափելով առավել լայն հարևանության տարածաշրջանում նոր բաժանարար գծերի ստեղծումից: Մենք < b>ցանկանում ենք առավելագույնս օգտվել Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունից, միևնույն ժամանակ, ավելի սերտ փոխգործակցություն ունենալ Եվրոպական միության հետ:

Հարգելի՛ գործընկերներ, Եվրոպական հարևանության քաղաքականությունը Հայաստանի և ԵՄ միջև համագործակցության խթանման և խորացման գործում նշանակալի դեր է ունեցել: Մենք բարձր ենք գնահատում Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրին ԵՄ կողմից տարիներ ի վեր ցուցաբերած շարունակական< b> աջակցությունը և օժանդակությունը, որը կարևոր դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների գործընթացի և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման արդյունավետության և շարունակականության համար: Մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկում՝ ժողովրդավարությունն ամրապնդելու, հիմնարար ազատությունները և մարդու իրավ ունքները պաշտպանելու ուղղությամբ: Այս համատեքստում ես կցանկանայի անդրադառնալ Քաղաքացիական հասարակություն ֆորումի ներկայացուցչի կողմից Երևանում ցույցերի վերաբերյալ արված նկատառումներին:

Ինչպես ես վերջերս նշել եմ, մեր գործընկերների կողմից արված մտահոգության արտահայտությունները Հայաստանի իշխանությունները դիտարկում են որպես մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված՝ մեր գործընկերների շահագրգռվածության վկայություն։ Իրավասու մարմինների կողմից վարվում է ծառայողական քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ թերությունների շտկման ուղղությամբ։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք Հայաստանում ժողովրդավարությանը, հիմնարար ազատություններին և մարդու իրավունքների պաշտպանությանը մեր հավատարմությունը։

Ես կցանկանայի անդրադառնալ Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայմանը: Մենք կարծում ենք, որ այն պետք է արտացոլի ժողովրդավարության, օրենքի գերակայության և արդյունավետ կառավարման ընդհանուր արժեքներին հավատարմության կարևորությունը: Մենք նաև կարծում ենք, որ նոր քաղաքականության շրջանակներում ձեռքբերումների վրա հիմնված տարբերակման և «ավելին ավելիի դիմաց» սկզբունքները պետք է ամրապնդվեն և համապատասխանաբար շարունակվեն իրականացվել՝ արտացոլելու գործընկեր պետությունների կողմից բարեփոխումների իրականացման ընթացքը` անկախ նրանց տարբեր ձգտումներից կամ պայմանագրային հարաբերություններից»:

Արձագանքելով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի նկատառումներին՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է կենսական նշանակություն ունենալ Հայաստանի համար, և մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կշարունակենք մեր ջանքերը՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակով: Չնայած համանախագահ երեք երկրների գործադրած ակտիվ ջանքերին՝ վերջին յոթ տարում տեղի ունեցած մոտ 20 գագաթաժողովներին, նախարարների մակարդակով մի քանի տասնյակ հանդիպումներին, երեք համանախագահների՝ տարածաշրջան կատարած բազմաթիվ այցելություններին, անհնար է եղել հակամարտության կարգավորման գործում առաջընթաց գրանցել, քանի որ ադրբեջանական կողմը մեկը մյուսի հետևից մերժել է միջնորդների կողմից ներկայացված բոլոր առաջարկները:

Մենք գնահատում ենք, որ Եվրոպական միությունը տարբեր առիթներով իր միանշանակ աջակցությունն է արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին: Ռիգայի գագաթաժողովում ԵՄ բոլոր անդամ երկրները և Արևելյան գործընկերության հինգ երկրները, հղում կատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը նվիրված 2009թ.-ից ընդունած հինգ հայտարարություններին՝ իրենց աջակցությունը հայտնեցին եռանախագահների < b>ջանքերին, ինչն արտացոլվեց Գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում։ Ադրբեջանը հանդիսացավ միակ երկիրը, որը հակադրվեց դրան։ Լավ կլիներ, որ Ադրբեջանը այդ հարցով կիսեր Ռիգայի գագաթաժողովի մասնակից բոլոր երկրների կարծիքը»: Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App