Հունաստանի բանկերի հազար բաժանմունքներ երեք օր կսպասարկեն թոշակառուներին
International newsՀունաստանում բանկերի հազար բաժանմունքներ երեք օր կսպասարկեն այն թոշակառուներին, ովքեր չունեն բանկային քարտեր: Այդ մասին հայտնել Է Հունաստանի ֆինանսների նախարարությունը:
«Հուլիսի 1-ից երեք օր անընդմեջ բաց կլինեն բանկերի շուրջ հազար բաժանմունքներ, որոնք կսպասարկեն դեբետային քարտեր չունեցող թոշակառուներին,-ճշտել Է գերատեսչությունը:-Նրանք կկարողանան բաժանմունքներում ստանալ 120-ական եվրո եւ քարտեր, որպեսզի հետագայում կանխիկ դրամը վերցնեն բանկոմատներից՝ պահպանելով օրական 60 եվրո սահմանված լիմիտը»:
Ավելի վաղ Հունաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել Էր կապիտալի շարժի նկատմամբ հսկողության սահմանափակիչ միջոցների մասին: Նախարարության որոշման համաձայն՝ հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 6-ը երկրի բոլոր բանկերը փակ կլինեն, իսկ բնակչությունը չի կարողանա բանկոմատներում հանել օրական 60 եվրոյից ավելի: Այդ սահմանափակումներն առայժմ չեն վերաբերում դեբետային եւ վարկային այն քարտերի տերերին, որոնք թողարկվել են արտասահմանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: