Իրաքյան ուժերը նոր տարածք են ազատագրել ԻՊ-ից
International newsԻրաքյան ուժերը հունիսի 30-ին «Իսլամական պետությունից» ազատագրել են ալ Բաղդադի քաղաքի հյուսիսում գտնվող Ջաբբա շրջանը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ բախումները սկսվել են այսօր առավոտյան, բախումներին մասնակցել են իրաքյան բանակը, տարբեր ցեղախմբեր, ինչպես նաև իրաքյան օդային ուժերը:
Բախումների ժամանակ ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել, որոշներին հաջողվել է փախուստի դիմել:
Ամերիկյան ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքը հունիսի 29-ին 23 օդային հարված է հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Օդային հարվածներից 17-ն ուղղվել են Իրաքում ԻՊ-ի դիրքերի դեմ, մասնավորապես Թելաֆար, Մոսուլ, Սինջար, Բայջի քաղաքների ուղղությամբ: