Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵԽԽՎ-ում հայկական կողմը գերմարդկային ջանքերի և համատեղ աշխատանքի արդյունքում է հասել հաջողության

International news

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի(ԵԽԽՎ) նստաշրջանում հայկական կողմը համախմբված աշխատանք է կատարել: Հայաստանյան պատվիրակության համար այն ծանրաբեռնված ու պատասխանատու է եղել: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ձևավորվել էր եռամիասնություն, որտեղ միավորվել էին պատվիրակության, սփյուռքի հայկական կառույցների և ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցների ջանքերը: «Այս նստաշրջանում մեր լավագույն ձեռագիրը, աշխատանքային ոճը բոլոր հնարավոր ուժերի մասիմալ միավորումն էր` թե սփյուռքի կառույցների, թե ԱԳ աշխատակիցների, թե մեր պատվիրակության: Մեր պատվիրակությունը բաղկացած է ընդդիմադիր բոլոր ուժերի ներկացուցիչներից և ուզում եմ ընդգծել, որ մի թիմ դարձած ու համախմբված աշխատանք ենք կատարել»,-ասաց Հերմինե Նաղդալյանը:

Նրա խոսքով` «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագիծն ուներ գերնպատակ ոչ թե անդրադառնալ Ադրբեջանում ժողովրդավարության աղաղակող իրավիճակին, այլ դրանում ներառել «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների օկուպացիա» ձևակերպումը: Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ադրբեջանական կողմը զեկույցի քննարկման ավարտին չի թաքցրել իրենց հիմնական նպատակը: «Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը, երբ տեսավ, որ ամբողջությամբ կորցնում է այս կետերը, ասաց` ինչ ուզում եք ասեք ու գրեք, բայց ա յս նախադասությունը թող պահպանվի զեկույցում»,-հայտնեց Հերմինե Նաղդալյանը:

Հերմինե Նաղդալյանը մեկ առ մեկ նշեց պատվիրակության յուրաքանչյուր անդամի կատարած աշխատանքը, որի արդյունքում հնարավոր եղավ 85 կողմ, 75 դեմ ձայներով «Վեհաժողովը լիովին տեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս 7 տարածքների բռնազավթման մասին, որը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերխնդիրն է» նախադասությունը փոխարինել  «Վեհաժողովը լիովին տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերխնդիրն է» նախադասությամբ:
Պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս նկատեց, որ, անկախ բոլոր տարաձայնություններից, միջազգային հարթակներում հանդես են եկել որպես միասնական թիմ: «Մենք հասկանում էինք, որ անկախ նրանից, թե տվյալ փաստաթուղթը իրավական ուժ ունի, թե ոչ, դրանում չպետք է սպրդի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մի ձևակերպում, որը երբևէ չի եղել որևէ այլ միջազգային փաստաթղթում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե պատվիրակությունը չի կարողանում միջազգային այդ հարթակում արդյունավետ աշխատել, առաջարկեց իր տեղը այն անձին, ով կկարողանա ավելի լավ աշխատանք կատարել: «Եթե ՀՀ-ի խորհրդարանում կա մեկ պատգամավոր, որը վստահ է իր ուժերի վրա և կարող է Ադրբեջանի կողմից պատանդ վերցրված Եվրոպայի խորհրդում աշխատել ավելի լավ, ես պատրաստ եմ տեղս զիջել ավելի արդյունավետ աշխատող պատգամավորին: Մենք, ըստ էության, աշխատում ենք Մինի Մեջլիսի դուստր ձեռնարկությունում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատվիրակության անդամ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ևս կարևորեց համատեղ աշխատանքը` նշելով, որ պետք էր այնտեղ գտնվել տեսնելու գործադրված գերմարդկային ջանքերը բոլորի կողմից: Նրա տեղեկացմամբ, երբ հայկական համատեղ ուժերով հասել են խորհրարանականների մեծամասնության հավանությանը, ադրբեջանահարակից երկրներից լոբիստներ էին «ներմուծվել» վեհաժողով` փորձելով ինչ-որ բան փոխել ստեղծված իրավիճակում, ինչը նրանց չի հաջողվել:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine