Ինդոնեզիայում կործանված ինքնաթիռում 113 մարդ Է եղել, որոնք բոլորն Էլ զոհվել են
International newsԻնդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում կործանված «Հերկուլես» C-130 ռազմափոխադրական ինքնաթիռում 113 մարդ Է եղել, որոնք բոլորն Էլ զոհվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Ինդոնեզիայի զինված ուժերի ղեկավարության ներկայացուցիչներին: Զոհվածներից 12-ն անձնակազմի անդամներն են, 101-ը՝ ուղեւորներ:
Ավելի վաղ երկրի զինուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ֆուադ Բասյան հայտնել Էր, որ ռազմափոխադրական ինքնաթիռում 62 մարդ Է եղել:
Ինդոնեզական ԶԼՄ-ները նաեւ հայտնում են, որ օդանավը, ուղեւորներից բացի, որոշակի քանակությամբ զինամթերք Էր փոխադրում:
Ռազմափոխադրական ինքնաթիռն աղետի Է ենթարկվել հունիսի 30-ին Սումատրա կղզու հյուսիսում գտնվող ռազմաօդային ուժերի բազայից թռիչքից «մի քանի րոպե անց»: «Հերկուլես»-ի ընկնելու վայրում՝ Մեդան քաղաքի մերձակայքում, սաստիկ հրդեհ Է բռնկել: Ականատեսների վկայությամբ, ինքնաթիռը պայթել Է «Գոլդեն Էլեւան» հյուրանոցի տանիքի վրա: Ընկնելիս ինքնաթիռը հարվածել Է մի քանի բնակելի շենքերի ու ավտոմեքենաների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: