Թբիլիսիի օդանավակայանին շնորհվեց Շոթա Ռուսթավելիի անունը
International newsԹբիլիսիի քաղաքային խորհուրդը հունիսի 30-ին որոշում Է ընդունել Վրաստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանին շնորհել վրացի պոետ Շոթա Ռուսթավելիի անունը, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը:
Ընդդիմությունը չի պաշտպանել այս նախաձեռնությունը, որով հանդես Էր եկել հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ընդդիմության ներկայացուցիչները չեն մասնակցել քվեարկությանը: Որոշումն ընդունվել Է 30 ձայնով՝ ընդդեմ 1-ի: