Իսպանիայում ուժի մեջ Է մտել բողոքի ակցիաների սահմանափակումների մասին օրենքը
International newsԻսպանիայում ուժի մեջ Է մտել «Քաղաքացիական անվտանգության մասին» օրենքը, որն առաջացրել Է իրավապաշտպանների ու արհմիությունների դձգոհությունը: Օրենքը ոստիկանությանն ավելի մեծ իրավունքներ Է տալիս ցույցերը ցրելու համար, իսկ իշխանույթան մարմինների շենքերի մոտ բողոքի ակցիաների համար տարածքը կրճատվում Է, տեղեկացնում Է BBC-ին:
Ի թիվս այլ բաների, սահմանափակվելու Է Մադրիդում Կոնգրեսի ու Սենատի շենքերի, ինչպես նաեւ տարածաշրջանների կառավարությունների շենքերի մոտ բողոքելու հնարավորությունը:
Բացի այդ, օրենքից դուրս են մնում վտարումների դեմ բողոքները: Անօրինական հանրահավաքի կազմակերպիչների համար տուգանքը կարող Է կազմել 600 հազար եվրո (669 հազար դոլար):
Հունիսի 30-ին հազարավոր ցուցարարներ են դուրս եկել Մադրիդի փողոցներ՝ ի նշան օրենքի ընդունման դեմ բողոքի, որը նրանք որակել են ոտնձգություն խոսքի ազատության դեմ: