Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 137 հազար միգրանտներ. ՄԱԿ
International newsԸնթացիկ տարվա առաջին վեց ամսում Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 137 հազար միգրանտներ ու փախստականներ՝ 83 տոկոսով ավելի, քան անցած տարվա համապատասխան ժամանակաշրջանում, երբ այդ թիվը կազմում Էր 75 հազար: Այս տվյալները ներկայացված են ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության զեկույցում, որը հուլիսի 1-ին հրապարակվել Է Ժնեւում:
Դրա կազմողները կանխատեսում են, որ հուլիս-դեկտեմբերին հարկ Է սպասել միգրանտների ու փախստականների ներհոսքի «Էլ ավելի զգալի ավելացում», հատկապես ամռան ամիսներին:
Ծովով Հունաստան եւ Իտալիա ժամանողների մեկ երրորդը սիրացիներն են: Նրանց թվում քիչ չեն նաեւ Աֆղանստանի եւ Էրիթրեայի քաղաքացիները: Ինչպես ընդգծում են ՄԱԿ-ի վարչությունում, այդ երկրներից ժամանած «գրեթե բոլորը» կարող են փախստականի կարգավիճակ կամ պաշտպանության այլ ձեւեր ակնկալել Եվրոպայում: Փորձագետների գնահատումների համաձայն՝ Միջերկրական ծովով միգրացիայի արեւելյան երթուղին՝ Թուրքիայից Հունաստան, այժմ ավելի մեծ ժողովրդականություն Է վայելում, քան «կենտրոնական ուղին»՝ Աֆրիկայից Իտալիա:
Քանի որ Հունաստանի «ենթակառուցվածքը սահմանափակ Է՝ ունենալով ընդունման համար մինչեւ 2 հազար տեղ», փախստականներից ու միգրանտներից շատերը «շարունակում են ճամփորդությունը Մակեդոնիայով, Սերբիայով եւ Հունգարիայով»: Ներկայում օրական Հունաստանից Մակեդոնիա Է ժամանում միջինը հազար մարդ այն դեպքում, երբ մի քանի շաբաթ առաջ այդ թիվը հինգ անգամ փոքր Էր:
ՄԱԿ-ի վարչության զեկույցում նշվում Է, որ Միջերկրական ծովում նավաբեկություների հետեւանքով խեղդված ու անհետ կորած միգրանտների ու փախստականների թիվը բարձրակետին Է հասել ապրիլին՝ 1308: Մայիսին գրանցվել Է 68 նման դեպք, հունիսին՝ 12, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: