Թուրքմենստանի նախագահը պետական այցով ժամանել Է Վրաստան
International newsԹուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը պետական այցով ժամանել Է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նախագահին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին եւ այլ պաշտոնյաներ, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ին:
Նախատեսվում Է, որ Վրաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա երկու երկրների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները:
Պետական այցի շրջանակներում Թուրքմենստանի նախագահը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ հանրապետության խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:
Այցի երկրորդ օրը կկայանա Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովին պատվավոր ակադեմիկոսի կոչում շնորհելու արարողությունը: Թուրքմենստանի նախագահը եւ պետական պատվիրակությունը Վրաստանից կմեկնեն հուլիսի 3-ին: