Yerevan, 01.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի անդրանիկ նիստը

Society

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունից, նիստի օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ հարցերը` ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2015 թ. ընդունելության առաջին փուլի նախնական արդյունքների ներկայացում, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի քննարկում, քաղաքացիների դիմում-բողոքների քննարկում և ընթացիկ այլ հարցեր:

Մինչ օրակարգի հիմնական հարցերին անդրադառնալը՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհավորել է ԵՊՀ, ԵՊԲՀ և Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորներին՝ բուհերի հոգաբարձուների խորհուրդների վերջերս կազմակերպած մրցույթներում հաղթող ճանաչվելու համար: Այնուհետև ՀՀ ԿԳ նախարարն արդյունավետ աշխատանք է մաղթել հանրապետական ընդունող հանձնաժողովին՝ շեշտելով, որ հանձնաժողովի հիմնական առաքելությունն ընդունելության քննությունների դրական միավորներ ստացած դիմորդների կրթության իրավունքի լիարժեք իրացումն ապահովելն է: Նախարարի գնահատմամբ կենտրոնացված քննո ւթյունների հիմնական փուլն անցել է կազմակարպված և  բոլոր նախադրյալներն առկա են՝ հուլիսի 3-ից մեկնարկող լրացուցիչ փուլի քննությունները նույնպես բարձր մակարդակով կազմեկերպելու համար: Անդրադառնալով քննությունների վերաբերյալ ստացված դիմում-բողոքներին՝ նախարարը հանձնարարել է բոլոր դեպքերն առանձին ուսումնասիրել, ապահովել օբյեկտիվությունը և ներկայացնել համապատասխան եզրակացություն:

Այնուհետև Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ներկայացրել է 2015 թ. ընդունելության նախնական արդյունքները. հունիսի 2-23-ը տեղի ունեցած ընդունելության միասնական քնությունները կազմակերպելու համար  հանրապետությունում ձևավորվել է 34 քննական կենտրոն, որից 10-ը Երևանում, մնացածը մարզերում: Բոլոր քննական կենտրոններում տեղադրված են եղել տեսախցիկներ և քննություններն ամբողջությամբ նկարահանվել են: Քննությունների կազմակերպման և անցկացման աշխատանքներին մասնակցել են 360 ԳԹԿ ներկայացուցիչներ, 386 կազմակերպիչներ և 101 օպերատորներ: Առաջին փուլի ընդունելության հայտ են ներկայացրել 11803 դիմորդ, որը նախորդ տարվա ցուցանիշից 500-ով պակաս է: Գ. Մելիքյանը նշել է նաև, որ դիմորդների նշված թվի մե ջ ներառված չեն արվեստի բուհերի դիմորդները, ովքեր հանձնում են ներբուհական քննություններ, ինչպես նաև ՀՀ-ում գործող միջպետական բուհերի ստացած հայտերի տվյալները: Դիմում հայտերի մեկ երրորդը ներկայացվել է մայրաքաղաքից, մնացածը՝ մարզերից և Արցախից: Ըստ առարկաների՝ դիմորդներն առավել թվով քննություններ են հանձնել հայոց լեզվից, մաթեմատիկայից ու անգլերեն լեզվից: Այս տարի պարսկերեն և իսպաներեն լեզուներով քննության հանձնաժողովներ չեն ձևավորվել: Քննություններին չեն ներկայացել ընդհանուր դիմորդների 9 տոկոսը: Առողջական դրդապատճառներով քննությո ւնն ընդհատել են 64 դիմորդներ, ովքեր, համաձայն կարգի՝ հնարավորություն կստանան նույն քննությունը հանձնել լրացուցիչ փուլի ժամանակ:

Քննություններից հեռացվել է 6 դիմորդ:

Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները ունեցել են շուրջ 50 դիմորդ: Որպես օրինաչափություն, ինչպես նշել է Գ. Մելիքյանը, քննությունների արդյունքներն առավել բարձր են օտար՝ անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներից: Առավել թվով անբավարար ստացել են ռուսաց լեզվից՝ շուրջ 25 տոկոս, հաջորդում են կենսաբանությունն ու ֆիզիկան՝ մոտ 20 տոկոս: ԳԹԿ տնօրենը տեղեկացրել է նաև, որ ընդունելության երկրորդ փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 900 դիմորդ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 120-ով: ՀՀ ԿԳ նախարարը հանձնարարել է հանրապետական ընդունող հանձնաժողովի հաջորդ նիստին դիմորդների թվաքանակի վերաբերյալ ներկայացնել առավել համապարփակ տեղեկատվություն՝ ներառելով նաև միջպետական բուհերի և ներբուհական քննությունների տվյալները:
Անդրադառնալով միջազգային մրցույթներում և օլիմպիադաներում հաղթած դիմորդների բարձրագույն կրթություն ստանալու արտոնությանը՝ նախարարը նշել է, որ ԿԳՆ-ն պատրաստվում է դիմել կառ ավարությանը՝ պահուստային տեղերի վարաբաշխում կատարելու նպատակով: 

Հաշվի առնելով Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման դինամիկ տեմպը՝ ՀՀ բուհերն արդեն ունեն նաև դիմորդներ միջազգային դպրոցների շրջանավարտներից: Հիմք ընդունելով կանոնակարգերի տարբերությունները՝ հանրապետական ընդունող հանձնաժողովը ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությամբ որոշել է թույլատրել նման շրջանավարտներին՝ մասնակցել ընդունելության քննությունների լրացուցիչ փուլին՝ ավարտական փաստաթղթերն ավելի ուշ ներկայացնելու պայմանով: Նիստի ավարտին հանարապետական ընդունոծ հանձնաժողովը որոշում է կայացրել՝ ավարտական վկայականների՝ ատեստատների բուհեր ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել սույն թվականի հուլիսի 10-ը՝ ներառյալ:

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments