«Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթեց Եվրոպայի լիգայի մեկնարկային խաղում
SportՖուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Սենթ Ջոնսոն»-ին:
Երկու թիմերն իրենց ունեցած հնարավորությունները չօտագործեցին առաջին խաղակեսում: Միայն երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին «Ալաշկերտ»-ին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Միհրան Մանասյանին հաջողվեց դիպուկ հարվածով առաջ մղել երևանյան ակումբին: Ի վերջո, սա եկավ հանդիպման միակ գնդակը, և «Ալաշկերտ»-ը հաղթեց առաջին խաղում:
Եվրոպայի լիգայում հանդես եկով հայաստանյան մյուս ակումբը` Գյումրու «Շիրակ»-ի առաջին խաղում հաղթել էր Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկի»-ին 2-0 հաշվով: