ՉԺՀ-ն օդանավակայան Է կառուցում Հարավչինական ծովի վիճելի կղզիներում
International newsՀարավչինական ծովի Սփրաթլի կղզիների նոր օդալուսանկարահանումները, կղզիներ, որոնց նկատմամբ հավակնություններ են առաջադրում վեց պետություններ, ցույց են տալիս, որ Չինաստանը գործնականում ավարտել Է թռիչքավայրԷջքային գոտու կառուցումը ցամաքի հատվածներից մեկի մակերեւույթին:
Բացի այդ, լուսանկարներում պատկերված են ռադարներ, ուղղաթիռների վայրԷջքի համար հրապարակներ եւ հաղորդակցումների համակարգեր: Ամերիկացի վերլուծաբանները համոզված են, որ օբյեկտների կառուցումն առաջիկա ամիսներին կավարտվի:
Պեկինում խոստովանել են վիճելի կղզիների մակերեսի ավելացման աշխատանքների ավարտը:
Կղզեխմբում ՉԺՀ-ի աշխատանքները խիստ քննադատության են ենթարկել Վիետնամը եւ Ֆիլիպինները, որոնք հավակնություններ ունեն Սփրաթլիի նկատմամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, որն այդ կղզիներում Չինաստանի գործունեությունը համարում Է ապակայունացնող: