Թունիսի իշխանությունները ձերբակալել են ահաբեկչության մեջ մեղադրվող 12 անձի
International newsԹունիսի իշխանությունները ձերբակալել են 12 անձի Սուս քաղաքում ահաբեկչության մեջ մասնակցելու կասկածանքով:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, պարզվել է, որ հյուրանոցի տարածք մտած ահաբեկչություն իրականացնողը 23-ամյա տեղացի ուսանող է, ով արդեն իսկ սպանվել է: Մինչ այդ տեղեկություններ էին ստացվել, որ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետությունը»: