5-6 տարի հետո Ուկրաինան պատրաստ կլինի անդամակցելու Եվրամիությանը. Պորոշենկո
International newsՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ 5-6 տարի հետո Ուկրաինան պատրաստ կլինի անդամակցելու Եվրամիությանը:
«Ես վստահ եմ, որ 5-6 տարի հետո Ուկրաինան կփոխվի, որպեսզի ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի»,-ասել Է նա Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ բանակցություններից առաջ, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Պորոշենկոն նաեւ նշել Է, որ ԵՄ-ի 28 երկրներից 21-ն արդեն վավերացրել են Եվրամիությանն հետ ասոցացման համաձայնագիրը: «Եվս չորսում,-նրա խոսքով,-վավերացման գործընթացը շարունակվում Է»:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ նախագահը նաեւ հույս Է հայտնել, որ Եվրախորհրդարանի պատգամավորները ՈՒկրաինային կօգնեն «արդեն 2016 թվականին ստանալու անայցագիր ռեժիմ»: