Ակունքի «Էկոկաթ» ձեռնարկությունը ՌԴ է արտահանել իր արտադրած պանրի առաջին խմբաքանակը
International newsԳեղարքունիքի մարզի Ակունք գյուղում գործող «Էկոկաթ» ձեռնարկությունն օրերս Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամաս է արտահանել իր արտադրած պանրի առաջին խմբաքանակը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց «Էկոկաթ» ձեռնարկության իրացման բաժնի ղեկավար Վարուժան Մովսիսյանը, պանրի իրացումը կատարվել է արագ, առանց խոչընդոտների, համեմատաբար ավելի բարձր գներով, քան Հայաստանի շուկայում գործող գներն են:
«Ռուսաստանյան շուկայում տեղ ունենալու համար հարկավոր է ոչ միայն որակ, այլ նաեւ մեծ խմբաքանակ էլ ապահովել: Սա մեր ապրանքի արտահանման առաջին փորձն էր, ինչը հուսադրում է մեզ, որ կարողանանք գնալ արտադրական ծավալների ընդլայնման: Առաջիկայում կարտահանենք նոր խմբաքանակներ` մյուս կողմից նախապատրաստելով արտադրության ընդլայնումը»,-նշեց Վարուժան Մովսիսյանը:Իսկ «Էկոկաթ» ձեռնարկության տնօրեն Արթուր Մովսիսյանի հավաստմամբ` այժմ ձեռնարկությունն օրական Վարդենիսի տարածքի 6 համայնքների 530 տնտեսությկուններից մթերում է 25 տոննա կաթ:»Աշխ ատում ենք 3 հերթափոխով, 3,6 տոկոս յուղայնություն ունեցող կաթի մեկ լիտրը մթերում ենք 120 դրամով, նրանից բարձրյուղայնության դեպքում վճարում ենք ավելին՝ ընդհուպ մինչեւ 200 դրամ:Այժմ ունենք 33 աշխատատեղ: Քայլեր ենք ձեռնարկում նաեւ նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ»,-նշեց ձեռնարկության տնօրենը:
Խոսրով Խլղաթյան