Օբաման ծաղրել Է հանրապետականներին՝ առաջարկելով «Սոված խաղեր» խաղալ
International newsԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով ապագա նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածուների քանակը, կատակով նրանց առաջարկել Է «Սոված խաղեր» խաղալ, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով The Hill հրատարակությանը: Խոսքը վերաբերում Է ամերիկացի կին գրող Սյուզեն Քոլինզի բեսթսելլեր գրքերի շարքին, ըստ որոնց Հոլիվուդում մի քանի հանրաճանաչ ֆիլմեր են նկարահանել: Ըստ սյուժեի՝ խոսքը վերաբերում Է դաժան զվարճալի շոուին, որի մասնակիցները պետք Է սպանեն միմյանց մինչեւ որ մնա նրանցից միայն մեկը:
«Մեզ մոտ՝ Դեմոկրատական կուսակցությունում, առողջ մրցակցություն Է: Բայց ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե հանրապետականներից քանիսն են հավակնում այդ պաշտոնին: Նրանց թիվը բավական Է «Սոված խաղեր» կազմակերպելու համար»,- հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահը՝ ելույթ ունենալով Վիսկոնսինի համալսարանում:
Վերջին տվյալներով՝ Հանրապետական կուսակցությունից նախագահի աթոռին հավակնում Է 15 մարդ, այդ թվում՝ միլիարդատեր Դոնալդ Թրամպը եւ ԱՄՆ-ի նախկին նախագահի եղբայրը՝ Ջեբ Բուշը: Դեմոկրատական կուսակցությունից իրենց թեկնածություններն են դրել հինգ հոգի, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: