«Բանանց»-ը համալրել է կազմը բրազիլացի ֆուտբոլիստով
SportԵրևանի «Բանանցի» շարքերը համալրել է բրացիլացի հարձակողական ոճի ֆուտբոլիստ Լաերսիո Գոմեշ Կոշտան:
Ակումբի և ֆուտբոլիստի միջև ստորագրվել է պայմանագիր, որը նախատեսված է մեկ տարի ժամկետով: 25-ամյա ֆուտբոլիստը վերջին շաբաթվա ընթացքում մարզվում էր «Բանանցի» կազմում և մասնակցել է հունիսի 26-ին կայացած «Ալաշկերտի» դեմ ստուգողական խաղին (0-2): Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը: