ՄԱԳԱՏԷ-ն իր նոր զեկույցում ընդգծել է, որ Իրանի միջուկային նյութերում ու կառույցներում որևէ շեղում ճի արձանագրվել: Ըստ ԻՌՆԱ-ի հաղորդման, ուրբաթ երեկոյան հրապարակվեց Իրանի միջուկային խաղաղանպատակ աշխատանքների մասին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը, որտեղ հաստատվել է Իրանի միջուկային նյութերում ու կառույցներում շեղում չարձանագրվելը: Այդ զեկույցում գործակալությունն ընդգծել է, որ Իրանը մայիս ամսին գործակալության հետ համաձայնեցված հինգ գործնական քայլերն իրագործել է նախքան օգոստոսի 25-ի համար հստակեցված վերջնաժամկետը: Ըստ «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին Վիեննայում լրագրողների հետ զրույցում ասաց. «Իրանը պայթյունային անվտանգ ձգանների կապակցությամբ ներկայացրած փաստաթղթերով ու տեղեկություններով ապացուցեց, որ Իրանում այդ ձգններն օգտագործվել են նավթի ու գազի արդյունաբերության մեջ և գործակալությունը հաստատելով այդ պարագան ընդգծել է, որ դա համապատասխանում է մասնագիտական արդյունաբերական գործընթացներին»: ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչն ընդգծեց. «Գործակալության գերատեսուչ Յուկիա Ամանոն իր զեկույցում պարզաբանելով Իրանի միջուկային աշխատանքները, ինչը վկայում է Իրանի լիարժեք թափանցիկության մասին, ընդգծել է Իրաի կողմից 16 գործնական քայլերի իրականացումը, իսկ մնացյալ երկու քայլերի իրագործումը սկսվել է»: Նաջաֆին նշեց. «Ամանոյի զեկույցի մյուս կրկնված բաժինները, որոնք առնչվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անօրինական բանաձևերին և կամ Իրանի միջուկային գործունեության դեմ անհիմն հավակնություններին, ավելի վաղ մերժվել են Իրանի կողմից»: «Իրանն ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է, որ նկատի առնելով որոշ թեմաների բարդությունը համաձայնեցված հինգ քայլերի լիարժեք գործադրումը մինչև նախքան օգոստոսի 25-ը հնարավոր չէ, հետևաբար գործակալությունն իր զեկույցում այդ կապակցությամբ մտահոգություն չի հայտնել, քանզի այդ մասին նախապես տեղեկացված է եղել»: