Հայ դատի հանձնախումբն Օբամային հորդորել է Անկախության օրվա առթիվ օժանդակել ԼՂ խնդրի լուծմանը
PoliticsՀայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է հղել Նախագահ Բարաք Օբամային՝ հորդորելով Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Այս հուլիսի 4-ին Նախագահ Օբաման պետք է հարգի իր տված խոստումը՝ աշխատանքներ տանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, որը հիմնված կլինի ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքների հանդեպ Ամերիկայի հիմնարար հանձնառության վրա»,- Այս մասին նշվում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: