Իմ ապագայի մասին գիտեն միայն ընտանիքս, «Յուվեն» ու գործակալս. Պոգբա
SportԹուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագայի հարցն, ըստ երեևույթին, արդեն վճռված է։ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը, մեկնաբանելով իր՝ այլ ակումբ տեղափոխության վերաբերյալ լուրերը, ասել է.
-Ես ցանկանում եմ նոր տիտղոսներ նվաճել։ Անցյալ մրցաշրջանում երկու տիտղոս նվաճել եմ, բայց իմ քաղցը չի հագեցել, ցանկանում եմ էլի հաղթել։
-Ձեզ դա՞ է գրավում դեպի այլ ակումբներ։
– Դա կարևոր չէ։ Ես լսում եմ, որ տեղափոխվում եմ կա´մ Բարսելոնա», կա´մ «ՊՍԺ», բայց իրականում ոչ ոք չգիտի իմ ապագայի մասին, ոչ ոք չգիտի՝ ինչ եմ ես խոսում իմ ընտանիքի. գործակալի և «Յուվենտուսի» հետ։ Իսկ խոսակցություններ ֆուտբոլում միշտ էլ կլինեն,-ասել է Պոգբան։