Ոչ ոքի հետ բանակցություններ չեմ վարում. Ռամոս
SportԻսպանացի լրագրողները Սերխիո Ռամոսի` «Ռեալում» մնալ-չմնալու վերաբերյալ լուրեր հրապարակելու առիթը բաց չեն թողնում: «AS»-ից տեղեկանում ենք, որ լրագրողները Ռամոսին «բռանցրել են» Սևիլյայում կայացած հարսանիքի ժամանակ և նրան հարցրել են` բանակցություններ վարու՞մ է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
«Ես ոչ ոքի հետ բանակցություններ չեմ վարում»,-պատասխանել է Ռամոսը և հրաժարվել հավելյալ մեկնաբանություններ տալ:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, Սերխիո Ռամոսը չի կարողանում նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերել «Ռեալի» ղեկավարության հետ և պատրաստ է դիտարկել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը: