Ունիվերսիադա. Անդրանիկ Չափարյանը 7-րդ տեղն է զբաղեցրել
SportՀրվ. Կորեայի Գուանջու քաղաքում ընթացող ամառային ունիվերսիադայի շրջանակում մեկնարկել է ձյուդոյի մրցաշարը:
Հայաստանը մարզաձևում ներկայացնում են Արսեն Ղազարյանը, Դավիթ Նիկողոսյանն ու Անդրանիկ Չափարյանը:
81 կգ քաշային կարգում Չափարյանն այսօր պայքարը սկսեց 1/16 փուլից՝ պարտվելով Վանին (Կորեա): Նրա մրցակիցը հասել է եզրափակիչ, ինչն Անդրանիկին պայքարը շարունակելու հնարավորություն է տվել:
Սփոփիչ 1-ին գոտեմարտում հայ մարզիկը հաղթել է Տոնիստին (Էստոնիա), 2-րդում՝ Դումինիցային (Մոլդովա): 3-րդ փուլում Չափարյանը պարտվել է ճապոնացի ձյուդոյիստին և վերջնարդյունքով զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: