Հունաստանի վարչապետը մասնակցել է հանրաքվեին
International newsՀունաստանի վարչապետը Ալեքսիս Ցիպրասը մասնակցել է երկրում այսօր տեղի ունեցող հանրաքվեին. տեղեկացնում է BBC-ն։
Նա քվեարկել է Աթենքի տեղամասերից մեկում և հայտարարել, որ երկիրն ինքն է վճռելու իր ճակատագիրը։
«Ոչ ոք չի կարող անտեսել ժողովրդի կամքը։ Ես վստահ եմ, որ մենք ճանապարհ ենք բացում Եվրոպայի այլ ժողովուրդների համար»,-ասել է նա։
Հունաստանում այսօր առավոտյան մեկնարկել է ազգային հանրաքվեն, որի ընթացքում որոշվելու է երկրի ֆինանսական օգնության ճակատագիրը։
Հանրաքվեն կշարունակվի մինչև 19։00-ն։ ՆԳՆ-ի տվյալներով՝ դրան կկարողանան մասնակցել հանրապետության մոտ 8.5 մլն քաղաքացիներ։