Պեկինը հայտարարել է Թուրքիայում չինացիներին սպառնացող վտանգի մասին
International newsՉինաստանի իշխանություններն իրենց քաղաքացիներին զգուշացրել են Թուրքիայում հակաչինական ակցիաների մասնակիցների կողմից հարձակման ենթարկվելու սպառնալիքի մասին. տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Համաձայն Պեկինի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ Թուրքիայում գրանցվել են Չինաստանի քաղաքացիների վրա հարձակումների դեպքեր։ Դրանով պայմանավորված՝ իշխանությունները զբոսաշրջիկներին խորհուրդ են տվել չմոտենալ ցուցարարներին և չլուսանկարել նրանց։
Թուրքիայում Չինաստանի դեմ բողոքի ակցիաները պայմանավորված են Անկարայի խիստ կեցվածքով՝ Սինցզյան-Ույգուրի շրջանում ստեղծված իրավիճակով, որտեղ մուսուլմաններին արգելել են աղոթել իրենց սուրբ ամսի՝ Ռամադանի ընթացքում։