«Փյունիկը» կմեկնի Ստամբուլ, հետո՝ Սան Մարինո
SportԵրեւանի «Փյունիկը» մեկնում է Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղին, որը կկայանա հուլիսի 6-ին:
Առավոտյան մարզում անցկացնելուց հետո «Փյունիկը» հուլիսի 5-ին մեկնում է Ստամբուլ, որտեղ գիշերակացից հետո երկուշաբթի առավոտյան կուղեւորվի Սան Մարինո, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել է 2:1 հաշվով