Մոնակոյի կիսապաշտպանը տեղափոխվում է Լոկոմոտիվ
Sporttert.am-ը գրում է.
Մոսկվայի «Լոկոմոտիվն» ու «Մոնակոն» պայմանավորվել են կիսապաշտպան Դելվին Նդինգայի տրանսֆերի հարցում:
Ինչպես հայտնում է «L’Equipe»-ը, 27-ամյա կոնգոցու համար մոսկովյան ակումբը 2 միլիոն եվրո կվճարի: Այսօր՝ հուլիսի 4-ին Նդինգան բուժզննում կանցի: «Երկաթուղայինները» կիսապաշտպանի հետ համաձայնեցրել են 3 տարվա անձնական պայմանագրի պայմանները:
Նշենք, որ վերջին երկու մրցաշրջաններում Նդինգան վարձավճարով խաղում էր հունական «Օլիմպիակոսում»: