Կական կարիերայում առաջին անգամ միանգամից կարմիր քարտ է ստացել
Sporttert.am-ը գրում է.
Ամերիկյան ՄԼՍ-ի արևելյան կոնֆեդերացիայի հերթական տուրում «Օրլանդո Սիթին» 1:1 հաշվով է ավարտել հանդիպուը «Ռեալ Սոլթ-Լեյքի» հետ:
Հանդիպման 45-րդ րոպեին բրազիլացի անվանի ֆուտբոլիստ Կական կոպիտ խախտման համար կարմիր քարտ է ստացել: Մինչ այդ՝ 5-րդ րոպեին նա բացել է խաղի հաշիվը:
Հարկ է նշել, որ 33-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայում առաջին անգամ է միանգամից կարմիր քարտ ստացել. կարիերայի ընթացքում նա երկու անգամ երկու դեղինով հեռացվել է խաղադաշտից: