Աշխարհների պատերազմը Ուելսում
International newsԸստ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքների, Ուելսում ընդունվել է 112 կետից բաղկացած հռչակագիր, որտեղ տեղ է գտնվել աշխարհի գրեթե բոլոր երկրների համար, այդ թվում` Իրաքի, Աֆղանստանի, Կոսովոի, ինչպես նաև նույնիսկ սեռական բռնությունից տուժած կանանց համար:
Պատմության մեջ գագաթնաժողովը կհիշվի Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի «ձայնով», ով հայտարարել է Ուկրաինայում հրադադարի և խաղաղ գործընթացի սկիզբը:
Ուկրաինան դարձել է գագաթնաժողովի հիմնական թեման. մնացած բոլորը «ստվերում» են եղել: Դոնբասի հակամարտությանն էին նվիրված գագաթնաժողովի հռչակագրի հիմնական կետերը, որի տակ ստորագրել են 28 պետությունների կառավարությունների ղեկավարները, դաշինքի անդամները:
Հռչակագրում Ռուսաստանը դիտողություն է ստացել անջատողականներին սատարելու, միջազգային իրավունքի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, Ղրիմ-թաթարական փոքրամասնությունների խտրականության համար, որոնք գարնանը միախմբվել են թերակղզում:
Մասնավորապես, պատասխանելով «Gazeta.Ru»-ի հարցերին, Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը իր կասկածն է արտահայտել Պուտինի խաղաղ նախաձեռնության անկեղծության հարցում, ասելով, որ Եվրոպայում ավելի քիչ են նրանք, ովքեր հավատում են Ռուսաստանի նախագահին:
«Նրանց շարքերը նվազում են»,- նշել է նախարարը:
Ռուսաստանը չի հարգում ոչ միայն Ուկրաինային, այլ իր գործընկերներից ոչ մեկին»: Սակայն Լուկյավիչուսը նշել է, որ չնայած Ռուսաստանի հետ համաձայնության հավատը թույլ է, չարժե սկզբունքորեն մերժել այդ հնարավորությունը: