Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բյուրականի աստղադիտարանի՝ տարածաշրջանային կենտրոն հռչակվելը քաղաքական մեծ իրադարձություն է. Արեգ Միքայելյան

Event of the day

tert.am-ը գրում է.

Բյուրականի աստղադիտարանի՝տարածաշրջանային աստղագիտական կենտրոն հռչակվելը քաղաքական մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում, ինչը շատերը չեն էլ գիտակցում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը՝ անդրադառնալով Միջազգային աստղագիտական միության որոշմանը, ըստ որի՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն:

 «Հարևան երկրները չէին հանդուրժի, որ Հայաստանը այս տարածաշրջանում լինի որևէ ոլորտում կենտրոն՝ լինի դա մարզական, գիտական, մշակութային, և միայն աստղագիտությունն է, որ կարողացավ այդպիսի պաշտոնական կարգավիճակ ստանալ։ Սա իրոք հաղթանակ է, որովհետև Հայաստանի հեղինակության ամրապնդմանն է ուղղված, և այդ ուղղությամբ կարևոր քայլ է, ինչը կնպաստի նաև մեր խնդիրների լուծմանը, քանի որ որևէ հարց լուծելիս՝ հաշվի է առնվում այդ երկրի վարկանիշը»,-ասաց նա։

 Արեգ Միքայելյանը նկատեց, որ որոշման կայացումը երկար տևեց, քանի որ Միջազգային աստղագիտական միությունը ցանկանում էր լավ ուսումնասիրել հայտերը։

 «Անհրաժեշտ էր հարևան երկրների համաձայնությունը, աջակցության նամակները, ինչը բարդ էր ստանալ մեր կոնֆլիկտային տարածաշրջանում, սակայն ունեցանք Իրանի և Վրաստանի աջակցությունը, այդ թվում՝ նաև Ռուսաստանի, եվրոպական որոշ երկրների աջակցության նամակները, որոնք նշում էին, որ այս տարածաշրջանում Հայաստանը լավագույնս կարող է այդ դերը ստանձնել»,-ասաց նա։

 Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության կողմից ֆինանսավորման աջակցության անհրաժեշտությանը, Արեգ Միքայելյանն ասաց, որ թեև պահանջվում էր տվյալ երկրի կառավարության երաշխիքը, որ այդ կենտրոնը կգործի և կֆինանսավորվի, սակայն նույնիսկ դեռ կառավարության այդ համաձայնությունը չունենալով՝ կարողացել են ստանալ այդ որոշումը։

 «Ինչ-որ տեղ փակ շրջան էր ստացվել, երեք ճակատով էինք աշխատում՝ Միջազգային աստղագիտական ընկերության հետ, հարևան երկրների հետ և մեր կառավարության հետ, որպեսզի ամեն մեկն իր աջակցությունը հայտներ, և ամեն մեկը կարծես սպասում էր մյուսներին։ Այդ պատճառով այս ամենը փակ շրջանի էր վերածվել, սակայն ի վերջո Միջազգային աստղագիտական միությանը այնքան հիմնավորումներ ներկայացրեցինք, որ առանց այդ երկու անհրաժեշտ պայմանների՝ տվեց Հայաստանին այդ կարգավիճակը»,-ասաց նա։

 Անդրադառնալով Ադրբեջանի արձագանքին՝ Արեգ Միքայելյանն ասաց, որ դեռ Ադրբեջանից ոչ մի տեղեկատվություն չկա, սակայն ըստ Միջազգային աստղագիտական միության պայմանների, Հայաստանը հիմա պետք է համատեղ նամակներով դիմի հարևան երկրներին և առաջարկի՝ միանալ։ «Եթե Ադրբեջանը չցանկանա միանալ, միայն իրենք են կորցնելու, եթե կուզենան միանալ, այդ դեպքում կճանաչեն մեր առաջատար դերը, ինչը նրանք ոչ մի կերպ չեն ցանկանում։ Մենք իրենց, կարելի է ասել, փակուղու մեջ դրեցինք և երկու դեպքում էլ մեզ համար լավ է»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Բյուրականի աստղադիտարանի խնդիրներին՝ Արեգ Միքայելյանն ասաց, որ թեև տեխնիկական հագեցվածությունը, ֆինանսավորումը դեռ ցանկալի մակարդակից հեռու է, սակայն դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։

Մրցունակության առումով, նա նշեց, որ չի կարելի Հայաստանը համեմատել գերհզոր երկրների հետ՝ ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, քանի որ նրանց՝ գիտությանը տրամադրած գումարները ավելի շատ են, քան Հայաստանի պետական բյուջեն, սակայն դրանց հաջորդող մյուս երկրների շարքում Հայաստանը աստղագիտության ոլորտում առաջիններից է։

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine