Պաշտոնական. Միլոշ Յոյիչը հեռացավ Դորտմունդի «Բորուսիայից»
Sportnews.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Միլոշ Յոյիչը տեղափոխվել է «Քյոլն», հայտնում է գերմանական ակումբի կայքը:
23-ամյա ֆուտբոլիստը «Քյոլնի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր: Ավարտված մրցաշրջանում Յոյիչը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 14 խաղի, արդյունավետությամբ աչքի չի ընկել: Նա 2014-ին Բելգրադի «Պարտիզանից» էր տեղափոխվել Դորտմունդ: