Սելֆիցիդ. այս տարի 50 մարդ է մահացել սելֆի անելիս
International newstert.am-ը գրում է.
Մոսկվայում շաբաթ գիշերը սելֆի անելու պատճառով ևս մի ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը` բուհի 21-ամյա շրջանավարտուհին ընկել է 15 մետր բարձրությունից «Մոսկվա Սիթի» բիզնես կենտրոնի ֆոնին ընկերների հետ սելֆի անելիս:
Այս տարի Ռուսաստանում ինքնանկար անելու հետևանքով դժբախտ դեպքերի համաճարակ է տիրում: Նման դեպք էր գրանցվել նաև Ռյազանում, երբ դպրոցականը լուսանկարվելու փորձի ժամանակ ընկել է երկաթգծային կամրջից: Համացանցում տարածված դեպքերից էր նաև 21-ամյա մոսկվաբնակ աղջկա ողբերգական մահը, ով ինքն իր գլխին էր կրակել զենքով լուսանկարվելիս:
Վիճակագրության համաձայն` 2015-ին սելֆին դարձել է 50 մարդու մահվան պատճառ ողջ աշխարհում: