Մեսսին հրաժարվել է «Կոպա Ամերիկա»-ի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսից
SportՖուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լեո Մեսսին հրաժարվել է «Կոպա Ամերիկա»-ի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսից:
«Անհավանական է այն, որ Մեսսին հրաժարվել է «Կոպա Ամերիկա»-ի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսից: Դա է եղել պատճառը, որ եզրափակչից հետո հանդիսությունը սկսվել է 10 րոպե ուշացմամբ: Կազմակերպիչները փորձել են համոզել նրան, սակայն չի ստացվել»,-թվիթերի իր էջում գրել է InSport-ի հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերինը:
Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Արգենտինայի հավաքականը մրցում էր Չիլիի ընտրանու հետ: Արգենտինացիները զիջեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ` 1-4 հաշվով: