Ֆուտբոլի ԱՄՆ կանանց հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն
SportՖուտբոլի Ամերիկայի Միացյալ Նահանգների կանանց ազգային ընտրանին իր պատմության մեջ երրորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ Կանադայում անցկացվող աշխարհի առաջնության եզրափակչում ԱՄՆ ընտրանին մրցում էր Ճապոնիայի հավաքականի հետ: Ամերիկացիներին հաջողվեց հաղթել 5:2 հաշվով: ԱՄՆ թիմի կազմում աչքի են ընկել Կարլի Լլոյդին (հեթ-տրիկ), Լորեն Հոլիդեյը և Թոբին Հիթը: Ճոպանցիերի կազմում գոլերի հեղինակ են դարձել Յուկի Օհիման և Ջուլի Ջոնսոնը:
ԱՄՆ թիմն աշխարհի առաջնության չեմպիոն դարձել էր 1991 և 1999 թվականներին: