Ադրբեջանում դպրոցական հագուստը կթանկանա
International newsԱդրբեջանում միջնակարգ դպրոցների աշակերտների հագուստը, որը արտադրում է «Բաքվի կարի տուն» ֆաբրիկան, առաջիկա օրերին կթանկանա` դոլարի նկատմամբ ազգային արժույթի մոտ 34 տոկոսով արժեզրկվելու պատճառով:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, հայտարարել է ֆաբրիկայի վաճառքի բաժնի ղեկավար Էթիբար Ազիմովը:
«Թե որքանով կթանական դպրոցական հագուստը, եւ ինչ կարժենա այն, դեռեւս հայտնի չէ: Ներկայում հարցը դեռ քննարկվում է», -ասել է նա:
Ֆաբրիկայի տնօրինությունը ԶԼՄ-ներին հայտնել է, որ դպրոցական հագուստի թանկացման գլխավոր պատճառը կտորը Թուրքիայից ԱՄՆ դոլարով գնելն է եւ պայմանավորված է մանաթի արժեզրկման հետ:
«Ներկայում Ադրբեջանում 1-6-րդ դասարանների աշակերտների համար դպրոցական հագուսն արժե 46, 7-9-րդ դասարանի աշակերտների համար` 56 մանաթ, իսկ մինչ մանաթի արժեզրկման գործընթացի սկսվելը` համապատասխանաբար 40 եւ 52 մանաթ», -նշել է Ազիմովը: