Թբիլիսիում բնակելի շենքի փլուզվելու հետեւանքով մարդիկ են զոհվել
International newsԹբիլիսիում Մարզապալատի մոտ շենքի փլուզման հետեւանքով, ըստ նախնական տվյալներով, չորս մարդ մնացել է փլատակների տակ: Մեկին հաջողվել է հանել փլվածքի տակից: Մնացած երեքը զոհվել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Գրուզիա Online»-ը, հայտարարել է Վրաստանի արտակարգ իրավիճակների գծով գործակալությունը:
Միջադեպի վայրում աշխատում են փրկարարները եւ շտապօգնության հաշվարկները:
Շենքի վրա, որի մի մասը փլուզվել է, ծրագրվում էր կառուցել եւս երկու հարկ, ինչի համար շինարարները 24-ժամյա աշխատանքներ էին տանում:
ԶԼՄ-ները հայտնել են որ ծրագրվում էր շենքը վերածել հյուրանոցի: