Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արդարադատության նախարարը մասնակցել է ՀՀ նոտարական պալատի կիսամյակային ընդհանուր ժողովին

Politics

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը  մասնակցել են ՀՀ նոտարական պալատի կիսամյակային ընդհանուր  ժողովին: Ինչպես  Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 5-ին կայացած ժողովին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը  շնորհավորել է ներկաներին ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ կարևորելով  նոտարների դերը սահմանադրական բարեփոխումների հետագա քննարկումներում:

Անդրադառնալով  հանրային ծառայության ոլորտում նոտարի դերին՝ նա ընդգծել  է նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու քաղաքացիների կողմից դրական գնահատականի արժանանալը: Նախարարը կարևորել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված նոտարների առաջարկները՝ նշելով,  որ դրանց հիմնական մասը հաշվի են առնվել: «Ձեր կողմից որոշ արձագանքներ ենք ստացվել, որոնք ձեզ համար մտահոգիչ են ու մշուշոտ: Այս միջոցառման ընթացքում կփորձենք պատասխանել բոլոր հարցերին և  քննարկել նախագծին առնչվող խնդրահարույց կետերը»,-նշել է նախարարը:  

Այս համատեքստում նա ընդգծել է նոտարի կարգապահությանն առնչվող նոր մեխանիզմները, որոնց կիրառման արդյունքում նոտարը լինելու է ավելի պատասխանատու, միևնույն ժամանակ՝ առավել պաշտպանված: «Այս համակարգն անընդհատ բարեփոխումների կարիք ունի, քանի որ ամենօրյա շփում ունի քաղաքացիների հետ: Դուք պետք է բռնեք մեր գործընկերային ձեռքը համակարգի կատարելագործման և  սպասարկման որակի բարձրացման նպատակով»,- ասել է Հովհաննես Մանուկյանը: Նախարարը նոտարներին առաջադրել է 4 հիմնական  խնդիր, որոնց նշանակությունը համակարգի առաջխաղացման հիմքն են՝ սպասարկման որակ, որի հիմնական ցուցանիշը օրինականությունն է և միասնական նոտարական պրակտիկայի կիրառումը, քաղաքացիների հետ շփման որակ, ժամանակին և պարտաճանաչորեն հարկերի վճարում և  ՀՀ նոտարական պալատի նկատմամբ յուրաքանչյուրի պատասխանատվությունը:

Նախարարը նաև անդրադարձել է պալատի կայացման տեմպերն արագացնելու անհրաժեշտությանը և ինքնակարգավորման մեխանիզմների լիարժեք գործարկման  կարևորությանը: Հովհաննես Մանուկյանը գոհունակություն է հայտնել նախարարության հետ պալատի ամենօրյա սերտ համագործակցությունից՝ կարևորելով պալատի վարչակազմի և առանձին նոտարների  պարտաճանաչ և սրտացավ վերաբերմունքն ընդհանուր գործին: Նախարարը ՀՀ արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալով է պարգևատրել Իջևան տարածքի  կենսաթոշակի անցած նոտար Սանամ Հովսեփյանին:

Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն անդրադարձել է նոտարական միասնական պրակտիկայի կատարելագործման ուղղությամբ համատեղ տարվող աշխատանքներին,  «Էլեկտրոնային նոտար» համակարգի կիրարկմանը՝ կարևորելով  դրա արդյունքում  թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորության բացառումը  և  սպասարկման որակի բարձրացումը:

Նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը շնորհավորել  է ներկաներին ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ և  ներկայացրել ՀՀ նոտարական պալատի 2015 թվականի առաջին կիսամյակի  գործունեության հաշվետվությունը, պալատի անդամների գործունեության կազմակերպման համակարգման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նոտարական գործողությունների միասնական պրակտիկայի ապահովման նպատակով ձեռնարկված միջոցառումները:

Հասմիկ Հարությունյանը կարևորել է միջազգային նոտարական կառույցների հետ համագործակցության շրջանակի ընդլայնմանն ուղղված աշխատանքները,  «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված առաջարկների մշակումը և այլն: «Ես հորդորում եմ բոլոր նոտարներին անմասն չմնալ Նոտարական պալատի ձեռնարկած տարաբնույթ միջոցառումներին մասնակցելուց: Պալատի կայացման և զարգացման գործում մեծ է յուրաքանչյուր անդամի  դերը»,- նշել է Նոտարական պալատի նախագահը և շնորհակալություն հայտնել ՀՀ արդարադատության նախարարին և նախարարի առաջին տեղակալին աջակցության և խնդիրների արագ լուծման հարցում արձագանքման և օժանդակության համար:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App