Հայաստանի 7 ըմբիշներ փորձամրցումային գոտեմարտեր կունենան Դուշետիում
SportՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականն ընկերական գոտեմարտեր կանցկացնի վրացի տարիքակիցների հետ:
Ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանը, Հայաստանի 7 ըմբիշներ փորձամրցումային գոտեմարտեր կունենան Դուշետիում ուսումնամարզական հավաք անցկացնող Վրաստանի պատանեկան հավաքականի անդամների հետ: Արշակ Հայարապետյանը նշեց, որ այս փորձամրցումային գոտեմարտերը նախապատրաստական փուլի մասն են կազմում օգոստոսին նախ Սերբիայում, ապա Բոսնիայում կայանալիք Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններից առաջ: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի հավաքականը: