ԻՊ-ն Ռակկայում գյուղաքաղաք է գրավել
International news«Իսլամական պետության» ահաբեկիչները վերահսկողություն են հաստատել Ռակկա քաղաքի հյուսիսում գտնվող Այն Այիսա գյուղաքաղաքի վրա: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը: Գյուղաքաղաքը գտնվում էր քրդական ուժերի հսկողության տակ: Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդ Ռահմանի խոսքով՝ ԻՊ-ն գրավել է ոչ միայն գյուղաքաղաքը, այլև մերձակա շրջանները:
Գյուղաքաղաքը գտնվում է Հալեպից դեպի իրաքյան Մոսուլ քաղաք տանող ճանապարհին:
Հունիսի 23-ին քրդական ուժերը Ռակկայի նահանգում իրականացրած ռազմական գործողոթյունների արդյունքում ազատագրել էին Այն Այիսա և Թել Աբյադ գյուղաքաղաքները:
Ահաբեկիչները նաև լուրջ վնասներ էին կրել միջազգային դաշինքի ռմբակոծություններից: