Իսլամիստները ականապատել են Սուեզի ջրանցքը
International newsԵգիպտոսում ձերբակալվել են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամները, որոնք մտադիր են եղել Սուեզի ջրանցքը արգելափակել` ահաբեկչության միջոցով:
Reuters-ի տեղեկությամբ` 13 հոգուց բաղկացած խմբում եղել են նաև ջրանցքի ղեկավարության անդամներ: Խմբի մնացած անդամներին որոնում են:
Սակայն նախքան ձերբակալությունը իսլամիստները հասցրել են ռումբեր տեղադրել Սուեզի ջրանցքի մարքման համակարգի և էլեկտրամատակարարման համակարգի կառույցներում: Դրանից բացի, մի քանի պայթուցիկ սարքեր են տեղադրվել ջրանցքի ափերին:
Հունիսի 29-ին Եգիպտոսում սպանել էին երկրի գլխավոր դատախազին, ինչից հետո նոր պայքար էր սկսվել այդ երկրում իսլամիստների դեմ` հիմնականում Սինայի թերակղզում: Բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Հուլիսի 1-ից հետո էլ Եգիպտոսի իշխանությունները Կահիրեում «Մուսուլման եղբայրների» 9 բարձրաստիճան ղեկավարների են ոչնչացրել:
Դրանից հետո «Մուսուլման եղբայրները», որոնց գործունեությունը օրենքով արգելված է Եգիպտոսում, կոչ են արել դուրս գալ «մսագործի»` Եգիպտոսի նախագահ Սիսիի դեմ: