ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Աթենքին կոչ են արել փոխզիջում գտնելու վարկատուների հետ
International newsԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման եւ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում Հունաստանին եւ նրա վարկատուներին փոխզիջում գտնելու կոչ են արել: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հուլիսի 7-ին այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչեով Սպիտակ տունը:
«Երկու երկրների ղեկավարները համաձայնվել են (ճգնաժամից) դուրս գալու որոնման անհրաժեշտությանը, ինչը Հունաստանին թույլ կտա վերադառնալ բարենորոգումներին եւ վերականգնել աճը եւ պարտքի՝ եվրոգոտու համար ընդունելի մակարդակը»,- ասված Է Օբամայի վարչակազմի հայտարարության մեջ:
Իր հերթին, ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն հուլիսի 6-ին բանակցություններ Է վարել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի եւ այդ երկրի ֆինանսների նախարարության նոր ղեկավար Էվկլիդիս Ցոկալոտոսի հետ, հաղորդել Է Reuters-ը: Լյուն Աթենքին կոչ Է արել վերսկսելու բանակցությունները վարկատուների հետ՝ հույս հայտնելով, որ համաձայնությունը «Հունաստանին թույլ կտա իրականացնել դժվարին, բայց անհրաժեշտ ֆինանսական եւ կառուցվածքային բարենորոգումները»:
Հուլիսի 6-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հունաստանի կառավարությանը կոչ են արել եվրոգոտու երկրների՝ հուլիսի 7-ի գագաթնաժողովի համար պատրաստելու պարտային հիմնախնդրի լուծման «իրական առաջարկություններ»: Նրանք ընդգծել են, որ վարկատուների հետ բանակցությունների համար դուռը մնում Է բաց: