Պուտինն Օլանդի հետ քննարկել Է Հունաստանում կայացած հանրաքվեի արդյունքները
International newsՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսով քննարկել Է Հունաստանում կայացած հանրաքվեի արդյունքները, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղակացնում Է Արմենպրեսը:
«Կայացել Է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Քննարկվել են Հունաստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, այդ թվում եվրոգոտու իրադրության հետագա զարգացման տեսակետրով»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Հունաստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների վերաբերյալ հուլիսի 6-ին կայացել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ՝:
Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցը կայացել Է հունական կողմի նախաձեռնությամբ: Երկու երկրների ղեկավարները նաեւ քննարկել են «ռուս-հունական համագործակցության հետագա զարգացման որոշ հարցեր»:
«Վլադիմիր Պուտինը Հունաստանի ժողովրդին աջակցություն Է հայտնել երկրի հանդեպ ծառացած դժվարությունների հաղթահարման գործում»,- հաղորդել Է Կրեմլը: