ԲՀԿ անդամ կամավորները լրացրեցին արյունաբանական կենտրոնի արյան պաշարները
International news: ԲՀԿ անդամ կամավորների հանձնած արյան բաղադրամասերը ներարկվելու են արյան նորագոյացություններով հիվանդ երեխաներին՝ պաշտպանելու նրանց օրգանիզմը քիմիոթերապիայի ընթացքում, որը կդառնա ապաքինման երաշխիք: Այս մասին հուլիսի 7-ին ԲՀԿ երիտասարդական թևի, պատգամավորների և Երևանի ավագանու անդամների արյունատվության ակցիայի ժամանակասաց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբա տ Դաղբաշյանը:
«Հայաստանում սկսել է զարգանալ արյունատվության մշակույթը և այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական թևը, Նաիրա Զոհրաբյանի ղեկավարությամբ, եկավ լրացնելու մեր արյան պաշարները: Հայաստանում ունենք շատ հիվանդներ հեմոֆիլիայով, լեյկեմիայուվ և տարբեր այլ նորագոյացություններով, որոնք մշտական արյան փոխներարկման կարիք ունեն, իսկ այդ երեխաների ծնողները չեն կարող պարբերաբար արյուն հանձել, քանի որ մեկ երեխային երբեմն անհրաժեշտ է լինում ներարկել երեսուն դոնորներից վերցված արյան բաղադրամասեր: Այստեղ մեզ օգնության գալիս ե ն երիտասարդները, ովքեր, համալրելով մեր արյան բանկը, օգնում են մեզ ժամանակին իրականացնել արյան փոխներարկումները», Արմենպրեսի հաղորդմամբ` ասաց Սմբատ Դաղբաշյանը:
Պրոֆեսորը մանրամասնեց, որ արյան փոխներարկումը հիմնական երաշխիքներից մեկն է, երբ քիմիոթերապիայի ընթացքում հնարավոր է լինում պահպանել երեխայի իմունային համակարգը և դիմադրողականությունը:
«Դեռ ամիսներ առաջ նախապես պայմանավորվածություն ունեինք ինստիտուտի տնօրենի հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորրների, Երևանի ավագանու անդամների և երիտասարդական թևի ներկայացուցիչների արյունատվության վերաբերյալ, քանի որ գիտենք, որ արյան բանկը միշտ ունի արյան պակաս և լեյկոզով հիվանդ երեխաների թվի աճը խնդիր է», - ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Արյունատվության համար գոյություն ունի հակացուցումների մի ամբողջ ցուցակ, որի արդյունքում ԲՀԿ անդամ կամավորներից ոչ բոլորին հաջողվեց դառնալ արյան դոնոր, սակայն շատերը հնարավորություն ստացան հետևել իրենց առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի օրինակին:
Զոհրաբյանը հույս հայտնեց, որ իրենց երիտասարդական թևից արյուն հանձնող 40 երիտասարդներից գոնե մի քանիսին հաջողվի մեկ կամ երկու երեխայի օգտակար լինել: Նա հավելեց, որ պայմանավորվածություն ունեն կենտրոնի հետ ցանկացած անհրաժեշտ պահի օգնել արյունատվությամբ: