Մի միտք է հասունացել, պարզապես ժամանակ չկա այն կյանքի կոչել, որովհետև բավականին ծավալուն աշխատություն կստացվի: Խոսքը գնում է մի ուսումնասիրության մասին, որն արդեն երկար տարիներ ինքս ինձ համար եմ արել: Ես ուշադիր հետևել եմ տարբեր մարդկանց վարքագծին, նրանց շրջապատի տեղաշարժին, ԶԼՄ-ների, գրականության, արվեստի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություններին նրանց կյանքի տարբեր էտապներում` պաշտոնից առաջ, պաշտոնավարման ընթացքում և պաշտոնաթող լինելուց հետո: Հավատացեք դա կյանքի մի ամբողջ հանրագիտարան է: Ու ես զարմանում եմ, որ մինչ օրս որևէ ԶԼՄ` հեռուստատեսություն, կալք, թերթ կամ ամսագիր չունի նման հաղորդում կամ խորագիր, որտեղ կփորձի այդ մարդկանց հետ զրուցելով, մեր ապագա և, ինչու չէ, ներկա պաշտոնյաների մեծամասնությանը փաստերով ապացուցել, որ իրականում պաշտոնը <վարունգ> է, որն ապագայում պարզ չէ թե որտեղ կհայտնվի (խոսքը վարունգի մասին է):Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը